Եվրոպացի քաղաքագետը բացասական ապագա է կանխատեսում Եվրոպայի համար
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիացի քաղաքագետ Ժան-Լյուկ Մելանշոնը վախենում է, որ Եվրոպական Միության ներսում հարաբերությունները կարող են լրջորեն սրվել պետական պարտքերի աճի և Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
«Պարտքերը երբևէ չեն վճարվի: Ինչպես ցույց է տալիս պատմությունը՝ ամեն ինչ կավարտվի սնանկացմամբ, որը կհանգեցնի տոտալ աղետի, պատերազմի կամ գերսղաճի», – հայտարարել է Մելանշոնը:
Վերջինիս խոսքով՝ բացի այդ Ուկարինայում տիրող իրավիճակը ևս մտավախություն է առաջացնում:
Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները Մելանշոնը համեմատում է Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների հետ, երբ գտնվելով անպատասխանատու ղեկավարության ներքո՝ կոալիցիայի երկրները բախվում էին միմյանց: