Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից հեռացրել է պաշտպանության նախարարին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացրել է գեներալ-լեյտենանտ Յուրի Ժաբոդինին: Այդ մասին հայտնել է БЕЛТА լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամլո խոսնակին: Գրում է Lenta.ru-ն:
Ժաբոդինը ծառայությունից հեռացվել է տարիքի պատճառով, սակայն իրավունք ունի կրել զինվորական համազգեստ և շքանշաններ: Իսկ այն մասին, թե ով նրա փոխարեն կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը դեռևս չի հաղորդվել:
60- ամյա Յուրի Ժաբոդինը զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը 2009թ.-ից: