Սերգեյ Նարիշկինը հանդես է եկել հայտարարությամբ
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը(ԵԽԽՎ) կկորցնի համաեվրոպական փոխազդեցության հարթակ հանդիսանալու դերը, եթե լուրջ բարեփոխումներ չիրականացնի:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«ԵԽԽՎ-ի համար բարեփոխումները կենսական նշանակություն ունեն, որը վերաբերում է ինչպես ընթացիկ ընթացակարգերին, այնպես էլ առարկայական ոլորտներին, այլապես այն կկորցնի իր համաեվրոպական փոխազդեցության հարթակ հանդիսանալու դերը», - հայտարարել է Նարիշկինը: