«The New York Times» պարբերականն անդրադարձ է կատարել ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի դեպքերին
Ամերիկյան «The New York Times» պարբերականն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի դեպքերին և հանդես եկել հետևյալ մեկնաբանությամբ.
«Հայաստանը հայտարարել է երեք զինծառայողի թաղման արարողության մասին, ովքեր զոհվել են ադրբեջացիների կողմից խոցված ուղղաթիռի պայթունից, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի «խիստ վիճելի» տարածքում: Իրադարձությունն ավելի է շիկացրել կողմերի միջև 25-ամյա հակամարտությունը: Նկարագրված գրեթե բոլոր դրվագները վիճելի են: Հայաստանի պաշտոնյաները նշել են, որ նոյեմբերի 12-ին «Mi-24» ուղղաթիռը զորավարժություն կատարելիս է եղել, երբ այն ադրբեջանցիների կողմից խոցվել է շփման գծում:
Ադրբեջանը հայտարարել է, որ հայկական ուղղաթիռն իրենց դիրքերի դեմ գրոհային զորավարժություններ են պատրաստած եղել:Հայաստանը դեպքից 10 օր անց կարողացել է վերադարձնել զոհվածներից մեկի դին և 2-ի մասունքները, իսկ Ադրբեջանը տվել է 2 զոհ:
Հայաստանը 1994 թ-ից «հսկում» է Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, հետևում պաշտոնական հրադադարին, սակայն Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճն անլուծելի է մնում: