Աֆղանստանում կինը սպանել է 25 գորհայինի՝ լուծելով որդու մահվան վրեժը
Աֆղանստանում կինը գնդակահարել է «Թալիբան» շարժման առնվազն 25 գորհայինի, որոնք սպանել էին իր որդուն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աֆղանական Khaama Press գործակալությունը՝ դեպքը տեղի է ունեցել Ֆարահ նահանգում: Փոխանցվում է, որ կնոջ որդին ծառայել էր ոստիկանությունում և սպանվել հենց իր աչքի առաջ:Դրանից հետո կինն իր դստեր և հարսի հետ հավաքել է անցակետում գտնվող զենքերը և հրաձգության մեջ մտել թալիբների հետ:
Գործակալության տվայլներով՝ շուրջ 7 ժամ տևած փոխհրաձգության արդյունքում 25 գրոհային սպանվել էր, իսկ ևս 5-ը՝ վիրավորվել:
Ինչպես հայտնում է երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկկին՝ կնոջ արարքը «Թալիբան» շարժման դեմ հասարակական ընդվզման խորհրդանիշ է դարձել: