ԱՄՆ-ում ոստիկանի արձակած փամփուշտի պատճառով դեռահաս է զոհվել
Ամերիկայի Օհայո նահանգում 12-ամյա դեռահասը, ով վիրավորվել էր ոստիկանի արձակած փամփուշտից, մահացել է: Մինչև միջադեպը 911 ծառայությունը զանգ էր ստացել այն մասին, որ դեռահասները Կադդել այգում պտտվում են հրացաններով ՝ դրանք ուղղելով անցորդների վրա: Այս մասին հայտնում է Euronews.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել, երբ ոստիկանները պահանջել են տղաներին վեր պահել ձեռքերը, մինչդեռ 12-ամյա դեռահասը պարզել է հրացանը, որը տեսնելով, ոստիկանը կրակել է վերջինիս վրա: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանի նման պահվածքն ամբողջությամբ մտնում էր վերջինիս իրավասությունների մեջ: