Պատահար Ծիծեռնակաբերդի խճուղում. վարորդը տեղում մահացել է
Նոյեմբերի 22-ին, ժամը 08.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Լևոն Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ «Լենդ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: