Պյոտր Պորոշենկոն հաստատել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պլանները
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ ունեցած հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լրագրողների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակելու հարցը կորոշվի հանրաքվեի արդյունքում: Գրում է Russian.rt.com-ը:
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պորոշենկոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջները գրեթե 95%-ով համընկնում են ԵՄ -ի հետ ասոցացման համաձայնագրի պահանջներին: