Time ամսագրի «Տարվա մարդ» տիտղոսի համար քվեարկությունում Վլադիմիր Պուտինը հաղթում է Բարաք Օբամային
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ամերիկյան Time ամսագրի կողմից կազմակերպված «Տարվա մարդ» տիտղոսին արժանանալու համար ընթացող քվեարկությունում: Գրում է Russian.rt.com-ը:
Այս տարի Time ամսագրի կայքն ընթերցողներին առաջարկում էր ընտրել երկու համաշխարհային քաղաքական գործիչներից, գործարարներից կամ հասարակական գործիչներից մեկին:
Ներկա պահին Պուտին-Օբամա զույգից կայքի ընթերցողների 73%-ը նախապատվություն տվել է ռուս առաջնորդին, իսկ նրա ամերիկացի գործընկերոջը բաժին է հասել ձայների ընդամենը 27%-ը:
«Տարվա մարդ» ամփոփող վարկանիշում Վլադիմիր Պուտինը ներկայումս երկրորդ հորիզոնականում է հայտնվել, իսկ առաջատար է հանդիսանում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 6-ը, իսկ արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 10-ին: