Վլադիմիր Պուտինի մասին Թոնի Էբբոթի կողմից հնչեցրած արտահայտությունը նոր իմաստ է ստացել
«The Macquarie Dictionary» բառարանի ավստրալական ազգային տարբերակի կազմողները վերաիմաստավորել են Ավստարլիայի վարաչպետ Թոնի Էբբոթի կողմից կիրառած արտահայտությունը, որով նա բնութագրել էր G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Բրիսբենում կայանալիք իր ենթադրվող երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Գագաթնաժողովի մեկնարկից մեկ ամիս առաջ Էբոթթը խոստացել էր ռուս առաջնորդի հետ խստորեն քննարկել մալազիական Boeing 777-ի աղետը, որի արդյունքում 27 ավստրալացի էր զոհվել:
Նա օգտագործել էր shirtfront տերմինը, որը ծագում է ավստրալական ֆուտբոլից և ենթադրում է կոշտ ընդունելություն, երբ խաղացողը խփում է մյուսի գնդակը խլելու համար: Այժմ բառարանում shirtfront բառի լրացուցիչ իմաստ կներառվի, որը կնշանակի բողոքով կամ դժգոհությամբ հանդես գալ որևէ մեկի դեմ: