Մոսկվան խոստանում է արձագանքել Լատվիայից քաղաքագետ Կոնստանտին Սիմոնովի արտաքսման խնդրին
Պաշտոնական Մոսկվան զայրացած է Ռիգայից քաղաքագետ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովի արտաքսման մասին տարածված լուրերի պատճառով և խոստանում է առանց արձագանքի չթողնել նման քայլը: Գրում է Russian.rt.com-ը:
«Լատվիայից «Формат А3» միջազգային մեդիա ակումբի հրավերով ժամանած ռուս ականավոր քաղաքագետին արտաքսելու ներկայացումը ևս մեկ անգամ հաստատում է պաշտոնական Ռիգայի երկերեսանիությունը, ով փորձում է իր երկիրը որպես դեմոկրատական ներկայացնել: Նման քայլը չի կարող զայրույթ չառաջացնել և անխոս առանց որևէ արձագանքի մնալ», -ասվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ: