Եվրահանձնաժողովը կքննարկի Ժան-Կլոդ Յունկերի նկատմամբ վստահության հարցը
Այսօր Բրյուսելում նախատեսված եվրահանձնակատարների հանդիպումը չեղյալ է հայտարարվել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի նկատմամբ վստահության հարցը լիագումար նիստում քննարկելու առաջադրման պատճառով, քանի որ վերջինիս անվան հետ կապված «Luxembourg Leaks» անվանմամբ խոշոր ֆինանսական սկանդալ է ծագել: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի բոլոր 28 անդամները Յունկերին աջակցելու նպատակով այսօր կժամանեն Ստրասբուրգ:
Քննարկումները կսկսվեն տեղական ժամանակով 18:00-ին, իսկ վստահության վերաբերյալ քվեարկությունը նշանակված է նոյեմբերի 25-ին: