Մոսկվան Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր «Սպիտակ գիրք» կհրատարակի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչությունը պատրաստվում է Ուկրաինայում գրանցված մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հերթական «Սպիտակ գիրքը» հրատարակել: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ-ի՝ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքների գերակայության հարցերով լիազոր ներակայցուցիչ Կոնստանտին Դոլգովը: Գրում է Russian.rt.com-ը:
«Մենք մոտ ենք Ուկարինայում մարդու իրավուքնների խախտումների վերաբերյալ հերթական «Սպիտակ գրքի» հրատարակմանը: Եվ ես հույս ունեմ, որ այն շուտով կհաստատվի ղեկավարության կողմից: Դրանից հետո մենք պատրաստվում ենք այն լայնորեն ներակայցնել հասարակության ուշադրությանը: Սակայն ես ևս մեկ անգամ պետք է ցավով նշեմ, որ այդ կապակցությամբ ոչ մի լուրջ հետաքննություն և համապատասխանաբար պատիժ չի իրականացվել», - հայտարարել է Կոնստանտին Դոլգովը: