ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ
РИА Новости լրատավական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի վեհաժողովում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի դռները Ուկրաինայի համար նախկինի պես բաց են: Գրում է Russian.rt.com-ը:
«Դուռը դեռևս բաց է: Ես հիշում եմ, որ Բուխարեստում կայացած գագաթաժողովի ընթացքում մենք որոշել ենք, որ Ուկրաինան անդամ կդառնա: Այդ որոշումը դեռևս ուժի մեջ է, եթե Ուկրաինան կատարի անդամակցության չափորոշիչները», - հայտարարել է նա: