5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ռումինիայում
Ռումինիայի Վրանչա շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ռումինիայի ազգային երկրաֆիզիկայի համալսարանին:
Փոխանցվում է, որ այն եղել է 5.3 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել է 100 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ ստորգետնյա ցնցումները զգացել են նաև հարևան Մոլդովայում: