Քաղաքացին կամավոր որսորդական հրացան է հանձնել
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 23-ին, ժամը 14.30-ին, 1987 թ. ծնված Արայիկ Մ.-ն կամավոր հանձնել է 20 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, իրենց տան պատի մեջից' շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ: Ըստ նրա՝ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին: Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: