Գերմանացիները զոհվում են «ԻՊ»-ի համար
Գերմանիայի մոտավորապես 60 քաղաքացի զոհվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ըստ դաշնային ծառայության տվյալների՝ շուրջ 60 գերմանացի զոհվել են «ԻՊ»-ի շարքերում կռվելու համար: Մեր տեղեկություններով՝ նրանցիցի 10-ը եղել են մահապարտներ»,-հայտնել է աղբյուրը:
Փոխանցվում է, որ ընդհանուր առմամբ Սիրիա և Իրաք են մեկնել Գերմանիայի 550 քաղաքացի: