Նորվեգիան հրաժարվում է գործ ունենալ Կրեմլի հետ
Նորվեգիան սառեցրել է բոլոր քաղաքական շփումները Կրեմլի հետ կապված Ղրիմի անեքսիայի և Ռուսաստանի ակտիվ գործողությունների համար Ուկրաինայի արևելյան շրջաններում: Այս մասին հայտնում է ZN.UA-ը՝ հղում անելով Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգին:
«Մենք ետ ենք կանչում մեր ռազմական փորձագետներին, ովքեր Ռուսաստանում աշխատում էին վստահությունը ամրապնդելու համար: Բացի այդ չեղյալ են համարվում բոլոր զորավարժությունները»,-հայտարարել է Էռնա Սոլբերգինը:
Փոխանցվում է, որ բացի այդ նա կոչ է արել ՌԴ-ի պահպանել Մինսկի համաձայնագիրը: