Տեխասի նահանգապետն Օբամայի գործողություններն անօրինական է անվանել. ԶԼՄ
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտտը հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ սուր քննադատությամբ՝ խոստանալով դատական հայց ներկայացնել վերջինիս դեմ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով The Hill-ին:
Էբբոտտի խոսքով՝ հայցի պատճառ են հանդիսանում այն հետևանքները, որոնք սպառնում են Տեխասին՝ նոր օրենքի ընդունման արդյունքում:
«Ամեն անգամ, երբ նախագահ Օբաման կտրականապես հրաժարվում է հետևել օրենքին, դառնում է անօրինականության մարմնացում: Նոր օրենքը կնպաստի միայն անօրինական ներգաղթի աճին, իսկ Տեխասի համար այն միլիոններ կարժենա»,-ասել է քաղաքական գործիչը Fox News-ի եթերում: