Այս տարի Մեծ Բրիտանիայում կանխվել է հինգ ահաբեկչական հարձակում
Լոնդոնի ոստիկանապետը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում այս տարի կանխվել է 5 ահաբեկչական հարձակում։ Այս մասին հաղորդում է Associated գործակալությունը։
Ոստիկանության հանձնակատար Բեռնարդ Յոհան-Հոյը ասել է, որ ոստիկանությունը տարվա ընթացքում միջինը կանխում է մեկ ահաբեկչական գործողություն, իսկ այս տարի ի շնորհիվ իրավապահ մարմինների աշխատանքի՝ կանխվել է առնվազն հինգ դեպք։
Ինչպես նաև, Յոհան-Հոյը ավելացրեց, որ ահաբեկչական հարձակումների սպառնալիքների թիվը ավելանում է նրանով, որ բրիտանացիներին ուղարկում են Սիրիա, ովքեր միանում են արմատական իսլամիստական խմբերին և այնուհետև վերադառնում տուն։