Եգիպտոսում խոզի գրիպից մարդ է մահացել
Եգիպտոսում մահվան նոր դեպք է գրանցվել խոզի գրիպից (А/H1N1/) ։ Բուխեյրա մարզում մահացել է 31-ամյա հղի կին։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-երը։
Նախորդ տարվա դեկտեմբեր- փետրվար ամիսներին Եգիպտոսում հիվանդության զոհ է դարձել 63 մարդ։ Գրանցված եղել են ավելի քան 300 դեպքեր, հիմնականում հյուսիսային մարզերում, ինչպես նաև Ալեքսանդիրայում։
Փետրվարին, երբ հիվանդության անկում էր գրանցվել, մինչև այս, մահացության դեպքեր չէին եղել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։