Աֆղանստանում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն աճել է
Աֆղանստանում վոլեյբոլի մրցաշարի ընթացքում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն աճել է 50-ի: Այդ մասին հայտնել է Agence France-Presse լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Գրում է Gazeta.ru.-ն:
«Մահապարտ ահաբեկիչը գտնվել է մոտոցիկլետի վրա և իրեն պայթեցրել է հենց մրցաշարի ընթացքում», - հայտարարել է Պակտիկա նահանգի նահանգապետի տեղակալը:
Նա ընդգծել է, որ միջոցառմանը ներկա են գտնվել բազմաթիվ պաշտոնատար անձինք:
Միջադեպի արդյունքում առնվազն 50 մարդ է զոհվել, իսկ 60-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներ ստացել: