Ֆրանսիայի հիվանդանոցից դուրս է գրվել էբոլա տենդով վարակված ՄԱԿ-ի աշխատակիցը
ՄԱԿ-ի բժշկական աշխատակիցներից մեկը, ով եկել էր էբոլա տենդի բուժման համար, դուրս է գրվել Ֆրանսիայի հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարարությանը։
ՄԱԿ-ի աշխատակցին, ում անունը, ազգանունը և ազգությունը չեն բացահայտում, Ֆրանսիա էին տեղափոխել Սիերա-Լեոնեից, ով գտնվում էր կարանտին հայտարարված զինվորական հոսպիտալում ՝ Փարիզի արևելյան արվարձաներից մեկում ՝ Սեն-Մանդեում։