Մեծ Բրիտանիայում մեկ տարվա ընթացքում 5 ահաբեկչություն է կանխվել
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնի ոստիկանապետը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիայում այս տարվա ընթացքում հինգ ահաբեկչություն է կանխվել: Գրում է Gazeta.ru-ն:
Քաղաքային ոստիկանապետ Բեռնարդ Հոգան-Հոուն հայտարարել է, որ սովորաբար տարեկան միջին հաշվով առնվազն մեկ ահաբեկչություն է կանխվում, իսկ ընթացիկ տարում իրավապահ մարմինների աշխատանքի շնորհիվ արդեն հինգ նման դեպք է գրանցվել: