Նոյեմբերի 24-ին տեղի կունենա ՌԴ-ի և Աբխազիայի նախագահների հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա աբխազ գործընկեր Ռաուլ Հաջիմբան երկու երկրների միջև ստրատեգիական և դաշնակցային համագործակցության վերաբերյալ պայմանագիր կստորագրեն: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա նոյեմբերի 24ին Մոսկվայում կայանալիք Ռաուլ Հաջիմբայի և Վլադիմիր Պուտինի հանդիպման շրջանակներում: