ԱՄՆ-ում ոստիկանը վիրավորել է զինված դեռահասին
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի զվարճանքի վայրերից մեկում ոստիկանը կրակել է 12-ամյա դեռահասի վրա: ԶԼՄ-ների տվյալներով՝ դեռահասը զինված է եղել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տղան ծանր վիճակում բժշկական հաստատություն է տեղափոխվել:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Cudell զվարճանքի կենտրոնում:
Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Ջեփ Ֆոլմերի տվյալներով՝ 12-ամյա դեռահասը զինված է եղել, սակայն զենքի տեսակի մասին տվյալներ չեն փոխանցվել: