Աֆղանստանի խորհրդարանը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի զորքերի առակությունն ընդլայնող նախագիծը
Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատը ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտի վերաբերյալ երկկողմանի համաձայնագիր է վավերացրել: Ուժերի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր է վավերացվել նաև ՆԱՏՕ-ի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քաբուլի և ՆԱՏՕ-ի միջև միջազգային ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիրը կնքվել է դեռևս սեպտեմբերի 30-ին:
Այն ենթադրում է, որ հաջորդ տարի Աֆղանստանի տարածքում ընդհանուր առմամբ 12 հազար զինվորական կգտնվի: