Թունիսում նախագահական ընտրություններ են ընթանում
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թունիսում նախագահական ընտրություններն են ընթանում: Ընտրական տեղամասերում քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով 08:00-ին: Գրում է Russian.rt.com-ը:
Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 22:00-ն:
Երկրի նախագահի պաշտոնի համար գրանցվել է 27 թեկնածու:
Թունիսի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է ուղղակի գաղտնի քվեարկության արդյունքում, հինգ տարի ժամկետով: