«ԻՊ»- ի կողքին պայքարող գրեթե 60 Գերմանիայի քաղաքացի է զոհվել
Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողքին մարտնչող առնվազն 60 Գերմանիայի քաղաքացի է զոհվել: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի Սահմանդրության պաշտպանության դաշնային ծառայության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը: Գրում է Russian.rt.com-ը:
Մաասենի խոսքով՝ գրեթե 550 գերմանացի մեկնել է Սիրիա և Իրաք, որոնցից շատերը համալրել են «Իսլամական պետություն» խմբավորման շարքերը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նրանցից 180-ն արդեն հայրենիք է ժամանել: