ՃՏՊ Հասրաթյան փողոցում. կա տուժած
Նոյեմբերի 22-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Շանթ ռեստորան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ (բախվել են 2 ավտոմեքենաներ), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հասրաթյան փողոցում Վոլկսվագեն Վենտո մակնիշի 34 AO 852 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Վ. Հ., ծնվ. 1993 թ.) բախվել է Մերսեդես մակնիշի 34 PM 793 պ/հ ավտոմեքենային (վարորդ' Դ. Պ, ծնվ. 1986 թ.), այնուհետև' բենզալցակայանի պատին:
Վոլկսվագեն Վենտո-ի վարորդը տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները տեղում հսկողություն են իրականացրել՝ մինչև Վոլկսվագեն Վենտո մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակությանը վերջանալը: