Աթենքի Կորիդալո բանտում վրացիները բունտ են բարձրացրել
Աթենքի Կորիդալո բանտում բունտ է տեղի ունեցել: Բունտը կազմակերպել են Աթենքի բանտում կալանավորված վրացիները: Միջադեպի հետևանքով կալանավայրի երեք պահակ վնասվածք է ստացել:
Վեց վրացի եղել է շենքի առաջին հարկում գտնվող կալանավայրի հիվանդանոցում: Նրանցից մեկի տատիկը փորձել է բանտ անցկացնել մեծ քանակությամբ թմրանյութեր, սակայն պահակախումբը հայտնաբերել է այն:
Դրանից հետո կալանավորները բունտ են կազմակերպել, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 25 վրացի կալանավոր: Վեցը փորձել են փախուստի դիմել: