Սիրիայում սպանվել է «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման շարքերում կռվող երկու բրիտանացի
Սիրիայում սպանվել է «Իրաքի և Շամի իսլամական պետություն»` ԴԱԻՇ խմբավորման շարքերում կռվող երկու բրիտանացի:
Սթոքլենդ-Յարդի ղեկավար Բերնարդ Հոգան-Հաուն հայտարարել էր, որ շաբաթական հինգ բրիտանացի է մեկնում Իրաք և Սիրիա այն նպատակով, որ միանան ԴԱԻՇ խմբավորմանը:
Լոնդոնցի 21-ամյա Աբու Աբդուլահ Հաբաշին և 20-ամյա Աբու Դհարդան սպանվել են սիրիական Քոբանի քաղաքում ընթացող կռիվների ժամանակ: