Ջո Բայդենը հայտարարել է, որ սիրիացի փախստականներին որպես օգնություն կտրամադրեն ևս 135 մլն դոլար
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Թուրքիայում հայտարարել է, որ սիրիացի փախստականներին որպես օգնություն կտրամադրեն ևս 135 միլիոն դոլար:
ԱՄՆ-ի գնահատմամբ՝ սիրիացի փախստականների թիվն արդեն հասել է 1.6 միլիոնի: Մինչ այժմ ԱՄՆ-ը փախստականներին օգնելու համար տրամադրել է 3 միլիարդ դոլար:
Գումարը նախատեսվում է հատկացնել Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայում և հարակից երկրներում ապաստան գտած փախստականների կարիքների ապահովմանը: