Լոնդոնի ոստիկանությունը Հոթրոու օդանավակայանում ձերբակալել է դեռահաս ահաբեկչի
Լոնդոնի ոստիկանությունը մայրաքաղաքային Հոթրոու օդանավակայանում ձերբակալել է մի դեռահասի:Դեռահասը կասկածվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Բերկայում ձերբակալվածը գտնվում է հսկողության տակ, ոստիկանությունը շարունակում է հարցաքննությունները: Նրա անունը չի հրապարակվում:
Այս պահի դրությամբ հայտնի է, որ նա Ուեսթ Միդլենդս կոմսության Քովենթրի քաղաքի բնակիչ է: