Մալիում գրանցվել է Էբոլա վիրուսով հիվանդացության նոր դեպք
Մալիի իշխանություններն այսօր հայտարարել են, որ իրենց երկրում Էբոլա վիրուսով հիվանդացության նոր դեպք է գրանցել: Հիվանդ տղամարդը գտնվում է մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Այս երկրում հոկտեմբեր ամսից ի վեր հիվանդության հետևանքով արդեն 7 մարդ է մահացել: Համաճարակից տուժած երկրներում վարակակիրների թիվը արդեն հատել է 15 հազարի սահմանագիծը:
Հիմնականում Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում փաստացի արձանագրվել է մահացության 5 459 և հիվանդացության 15 351 դեպք: