Ջոն Քերին և Իսրայելի վարչապետը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ներկայիս ընթացքը:
Քերին նմանաբովանդակ քննարկումներ է ունեցել նաև իր թուրք և կանադացի պաշտոնակիցների հետ:
Տեղեկություն էր տարածվել, թե իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երափակիչ փաստաթուղթը, որի վրա աշխատում են Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» գրեթե պատրաստ է:
Ընդունվելիք փաստաթուղթը ստորագրությոններ չի պարունակի և դրա կիրառումը կապահովվի ՄԱԿ-ի ԱԽ-ի հատուկ որոշմամբ: