Հետախուզվող՝ Թբիլիսիից
Նոյեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1971 թ. ծնված Արթուր Ա.-ին։
Նա 2012 թ. հունիսի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի «դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով: