Ֆրանսիայում գեղասահքի ռուսաստանցի զույգը շահել է ոսկե Գրան-պրի
Ռուս գեղասահորդներ Կսենիա Ստոլբովան և Ֆյոդր Կլիմովը շահել են ոսկե մեդալներ՝ Trophee Eric Bompard 2014 մրցույթում՝ համաշխարհային Գրան-պրի փուլում։ Այս մասին հայտնում է Р-Спорт-ը։
Ռուսները դարձել են լավագույնները սպորտային զույգ անվանակարգում։ Նրանք ժյուրիի կողմից ստանալով 209,81 միավոր , առաջ են անցել և երկրորդ տեղում թողել չինացի զույգին՝ Սույ Վենցզիին և Խան Ցունին (200,68)։ Երրորդ տեղը զբաղեցրել է մեկ այլ չինացի զույգ՝ Վան Սյուեխանը և Վան Լեյը (181,97)։