Ֆրանսիայում կգործի «ծերանոց» հատուկ փղերի համար
Թոնի Ֆերհուլդսը և Սոֆի Գեթգեբուրը մտադիր են ծերանոց կառուցել հատուկ փղերի համար: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն՝ հղում անելով La Montagne-ին:
Փղերի համար նախատեսված «ծերանոցը» նախատեսվում է կառուցել Ֆրանսիայում:Նրանց խոսքերով՝ իրենք մոտ 20 տարի աշխատում են կենդանաբանական այգում և խնամում կենդանիների: Իսկ այժմ, վերջիններս մտադիր են լավ պայմաններով ծերություն ապահովել Ֆրանիսայի փղերի համար:
«Շատ երվրոպական երկրներում կենդանիներին վարժեցնել ու նրանց կրկեսում ներառելն արգելված է: Շատ շուտով, Ավստրիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Դանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում համապատասխան որոշումներ կընդունվեն: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի կենդանիներն իրենց լավ զգան»,- ասել են նման մտքի հեղինակները: