Ուկրաինացի մարզիկը դուրս է եկել Պուտինի նկարով վերնաշապիկով
Ուկրաինացի ըմբշամարտիկ Ալեքսեյ Օլեյնիկը ԱՄՆ մարզիկի դեմ դուրս գալուց առաջ կշռվելու ժամանակ հագել է ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նկարով վերնաշապիկ:
Ուկրաինացի և ամերիկացի ընբիշների պայքարը կկայանա նոյեմբերի 22-ին Օսթինում:
Օլեյնիկը Ռուսաստանի գավաթի և տարբեր մարտարվեստներում աշխարհի գավաթի չեմպիոն է: Ծնվել է 1977 թ. Խարկովում:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: