Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցությունից. Լավրով
Ռուսաատանը մտադիր չէ հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցությունից, սակայն «ինչպես միշտ բիզնես»-ն այլևս հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով արտաքին և պաշտպանական քաղաքականության հարցով Խորհրդի նիստի ժամանակ: Գրում է ТАСС-ը:
«Ոչ ոք չի ցանկանում «կրակել սեփական ոտքին»՝ հրաժարվելով Եվրոպայի հետ համագործակցությունից, սակայն բոլորը հասկանում են, որ «business as usual»-ն այլևս հնարավոր չէ»,-ասել է Լավրովը: