Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ժամը 12.00-ի դրությամբ Ապարանում, Արագածում, Ստեփանավանում, Սարավանում, Ջերմուկում, Վանաձորում, Սպիտակում, Տաշիրում և տեղում է ձյուն, իսկ Սյունիքի մարզում առկա է մառախուղ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: