Մահվան ելքով ավտովթար՝ Ծիծեռնակաբերդի խճուղում
Նոյեմբերի 22-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 90 OQ 006 պ/հ (վարորդ' Լ. Գ., ծնվ. 1986թ.) և «Ռենջ Ռովեր» մակնիշի 21 TT 100 պ/հ (վարորդ' Ռ. Գ., ծնվ. 1961 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևա Լ. Գ.-ն տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ. -ին (ծնվ. 1964 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: