ԱՄՆ-ն առաջին ռազմական օգնությունն է ցուցաբերել Ուկրաինային
Ամերիկացի զինվորականներն Ուկրաինա են բերել երեք թեթև հակաականանետային ռադարային համակարգ: Այս մասին հայտնում է Укринформ-ն՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենի կատարած հայտարարությանը:
Փոխանցվում է, որ Ուորենինը հայտարարել է, որ ուկրաինական կողմն ինքնուրույն կորոշի, թե որտեղ, և երբ այն կօգտագործի:
Նշվում է, որ ռադարային համակարգերը կարող են հայտնաբերել մոտեցող ականանետային կրակը և որոշել այն կետը, որտեղից ուղարկվել է այն։