Ադրբեջանի բանակը երկու զոհ է տվել. նրանք մոտեցել են խոցված հայկական ուղղաթիռին
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հայկական խոցված ուղղաթիռի անկման վայրում հայկական կողմի կրակոցների արդյունքում գիշերն Ադրբեջանի բանակը երկու զոհ է տվել:
Այս տեղեկությունը ճշտելու համար Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Վերջինս ասաց. «Ամենայն հավանականությամբ այո, սակայն հաստատել չեմ կարող»: