ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ ԼՂՀ-ի ՌՕՈւ-ի խոցված ուղղաթիռն ընկել է չեզոք գոտի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ-ի ՌՕՈւ ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Հայաստանի Զինված ուժերին պատկանող ինքնաթիռը կործանվել էր Աղդամի շրջանում:
Հիշեցնենք, որ խոցված ուղղաթիռի անձնակազմում են եղել, հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը: