Արարատի մարզպետը հասկացել է, որ իր անգործության պատճառով մարզում կորցնում է տիրապետումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հասկանալով, որ իր անգործության պատճառով մարզում կորցնում է տիրապետումը,
քանի որ համայնքապետերի մեծ մասը համայնքի խնդիրների համար դիմում է Գրիգորյան եղբայրներին, որոշել է վերանայել իր գործունեությունը:
Վերջերս նա առանձին-առանձին զրույց է ունեցել մի շարք համայնքապետերի հետ և բացեիբաց ասել, որ կարող են նաև իր հետ «լեզու գտնել» և իրենց համայնքների համար լավ-լավ ծրագրեր ստանալ կառավարությունից»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: