Մոսկվայում հայ երիտասարդը սպանել է 25-ամյա աղջկա
Մերձմոսկվայի ավտոլվացման կետերից մեկում սպանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնել են ՌԴ Կենտրոնական քննչական վարչությունից՝ «Красная Горка» գյուղում գտնվող ավտոլվացման կետում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը երեկ՝ նոյեմբերի 20-ին, իր «Opel Astra» մեքենան տարել էր լվացման: Ավտոլվացման աշխատակիցները որոշել են սպանել աղջկան՝ մեքենային տիրանալու համար»,-այս մասին հայտնել են Կենտրոնական քննչական վարչությունից:
Փոխանցվում է, որ նրանք տրավմատիկ ատրճանակից կրակել են աղջկա ուղղությամբ,իսկ հետո մարմինը թաքցրել անտառում:
Նշվում է, որ մարդասպաններից մեկը ՀՀ քաղաքացի է, ով 23 տարեկան է: Այժմ աշխատանքներ են տարվում մարդասպաններին հայտնաբերելու ուղղությամբ: