Կրակոցներ՝ Նյու Յորքում. սպանվել է 2 և վիրավորվել 1 երեխա
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում գնդակահարել են 2 երեխայի, ինչպես նաև վիրավորել են ևս մեկ երեխայի և կնոջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը:
Փոխանցվում է, որ ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգ են ստացել, որ Թաբերնաքլ քաղաքի բնակելի տներից մեկում հնչում են կրակոցի ձայներ: Տեղ ժամանած ոստիկանները հայտնաբերել էին տղայի և աղջնակի դի:
Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում մարդասպանին հայտնաբերելու ուղղությամբ: