Ինչո՞ւ է մերժվել երիտասարդ գործարարի՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծրագիրը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործարար Վահե Պետրոսյանը խոսեց նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված իր նախագծերի մասին: Գործարարը ծրագիր էր ներկայացրել, որը նախատեսում էր Եղեռնի հուշահամալիրում հուշարձանի չափով մոմ տեղադրել:
«Այս առաջարկությունը ես ներկայացրեցի բոլոր կուսակցություններին: Ես նախատեսում էի մոմին զուգահեռ նաև ցեղասպանության զոհերի նկարներով անիմացիա ցուցադրել: Պետք է ասեմ, որ բոլորից էլ դրական արձագանքներ ստացա, բայց ծրագիրը չաշխատեց»,-նշեց նա:
Operativ.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ հիմքերով ծրագիրը մերժում ստացավ՝ գործարարը պատասխանեց. «Թեև ծրագիրը հավանության արժանացավ, բայց ինձ ասացին, որ պահանջվող ֆինանսական միջոցները շատ են և իրենք չեն կարող նման գումար տրամադրել»:
Բանախոսն ընգծեց նաև, որ սա իր կողմից առաջարկված վերջին ծրագիրը չէ և առաջարիկայում նոր ծրագերով հանդես կգա:
Վարդուհի Ստեփանյան